Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Երկնագույն աչքերը գեների մուտացիայի հետեւանք են. news.am

Երկնագույն աչքերը գեների մուտացիայի հետեւանք են. news.am

Աչքերի երկնագույն երանգը պայմանավորված է HERC2 գենի մուտացիայով, պարզել են գերմանացի գիտնականները: Այս հայտնագործությունը հնարավոր է դարձել ԴՆԹ մի մասի ուսումնասիրության շնորհիվ, որը գենետիկները կարողացել են հանել նախնադարյան մարդու ատամից: Հայտնաբերվել է, որ այն մարդը, ում մնացորդները հետազոտվել էին, հենց երկնագույն աչքեր է ունեցել: Գերմանացի գենետիկների այս բացահայտման մասին հայտնել է Israelinfo էլեկտրոնային ամսագիրը:

«Տվյալ մուտացիայի առաջին կրողն ապրել է մոտավորապես 7 000-10 000 տարի առաջ: Սա նշանակում է, որ բոլոր երկնագույն աչքեր ունեցողներն ունեն մեկ ընդանուր՝ համեմատաբար «երիտասարդ» նախնի, ով մեզանից մոտավորապես 400 սերունդ առաջ է ապրել»,- մասնագետների եզրակացություններն է ներկայացնում ամսագիրը:

Այսօրվա դրությամբ բավականաչափ ծանրակշիռ գիտական ապացույցներ կան այն մասին, որ ժամանակակից մարդկանց հեռավոր նախնիները Աֆրիկայում են բնակվել ու շագանակագույն աչքեր են ունեցել: Սակայն մոլորակում մարդկային պոպուլյացիայի տարածմանը զուգահեռ մաշկի ու աչքերի պիգմենտացիան զանազան փոփոխություններ է կրել: Մասնավորապես, երկնագույն աչքերով մարդիկ հայտնվել են գենային մուտացիայի հետեւանքով:

Նախկինում գիտնականները կարծում էին, թե աչքերի երկնագույն երանգը OCA2 գենի մուտացիայի արդյունքն է: Սակայն նրանց այդպես էր չէր հաջողվել գտնել OCA2 այն տարբերակը, որը պատասխանատու է երկնագույն աչքերի համար: Նոր հետազոտության հեղինակները պարզել են, որ աչքերի երկնագույն երանգի համար պատասխանատու է մեկ այլ գեն՝ HERC2- ը, որն անջատում է հարեւանությամբ տեղակայված OCA2-ը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. www.bellomag.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ